Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էթիկագետ վիժվածքին

Էթիկագետ վիժվածքին
28.12.2024 | 17:58

Ազգակործան պատուհասն այսօր (27.10.2024-irates.am) բարիլույսախառն անդրադարձել էր էթիկա երևույթին և, նորաձև կրթվելու պահանջ-հրամայականով, էթիկայի պահպանումը դիտարկել որպես անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ։

Հիմա ուշադիր լսիր՝ հոգեխանգարված բլոգեր-ծաղրածու… Էն, որ թիկնապահներով շրջապատված և փողոցային խուլիգանի կերպարի մեջ մտած, պատասխանելով ընդդիմության մասին հարցին, աքլորանում էիր, թե «դրանց սաղին բռնելու եմ՝ շինեմ»… Կամ, որ ԱԺ-ի բարձր ամբիոնից ստորաբար հայտարարում էիր՝ «մատ էլ թափ կտամ, պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտամ» և էլի նման լկտի հայհոյանքախառն այլ արտահայտություններ (հարգելի ընթերցող, կներես, որ ստիպված եմ մեջբերել թշնամու ոտքերը լպստող այս խուլիգան-պատուհասի հայհոյանք-ձևակերպումները), դրանք որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը:

Այդ պահերին չէ՞իր մտածում, որ ի՛նքդ ես թքում էթիկայի վրա և վաղը, երբ մնաս առանց թիկնապահների, էթիկատերերը կարող են փողոցում բռնեն և, թքելով քո անվտանգության բաղադրիչի վրա, շան թուլի նման կտրեն ականջներդ՝ ի պատասխան վարչապետին ոչ հարիր քո սինլքոր պահվածքի:

Թե՞ քեզ թվում է, թիկնապահերով շրջապատված, հավերժ մնալու ես գահին՝ քայլարած քաղաքական բոմժ։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2954

Մեկնաբանություններ